ԻՄԻՋ ԿԵՆՏՐՈՆ · Վանաձոր
Վերապատրաստումներ բժշկական քոլեջի ուսանողների համար, դասընթացի տևողությունը 2 շաբաթ
Ում համար է․ Բժշկական քոլեջների ուսանողների համար, ովքեր ցանկանում են անցնել ուսումնաարտադրական պրակտիկա էսթետիկ կոսմետոլոգիայի ուղղությամբ։
Ծրագրում․
Բժշկական գիտելիքների ադապտացումը էսթետիկ կոսմետոլոգիայում (սանիտարիա, հիգիենա, մաշկի անատոմիա)
Հիմնական խնամքի և ապարատային պրոցեդուրաների գործնական յուրացում մոդելների վրա
Պացիենտի հետ ճիշտ հաղորդակցման և մասնագիտական էթիկայի հմտություններ
Արդյունքը․ Ինքնավստահություն պրակտիկ աշխատանքում, ոլորտային փորձառություն և պատրաստի բազա՝ հետագա աշխատանքի անցնելու համար:
Դասավանդող: Լուսինե Մամյան