Օհանյան Բյութի · Երևան
Տիրապետեք հոնքերի և թարթիչների լամինացիայի տեխնիկային՝ բնական և խնամված արդյունքի համար։
Լամինացիան այսօր ամենասիրված ծառայություններից է։ Այն հոնքերին և թարթիչներին տալիս է կոկիկ ձև, փայլ ու արտահայտչականություն՝ առանց ամենօրյա ջանքերի։
Դասընթացում քայլ առ քայլ կսովորեք կատարել հոնքերի լամինացիա, շտկում, ներկում և խնամք, ինչպես նաև թարթիչների լամինացիա, ներկում և խնամք։
Տիրապետեք մասնագիտության, որը Ձեր հաճախորդներին ամեն օր գեղեցկություն և ինքնավստահություն կպարգևի ✨
Դասավանդող: Միլենա Հովհաննիսյան