Օհանյան Բյութի · Երևան
7 դասաժամ
Թարթիչների լիցքն այն ծառայություններից է, որի արդյունքը հաճախորդն ամեն առավոտ տեսնում է հայելու մեջ։ Ընդամենը 7 դասաժամում՝ փորձառու մասնագետի ուղեկցությամբ, քայլ առ քայլ կտիրապետեք այս արվեստին։
Կծանոթանաք հիգիենայի և անվտանգության կանոններին, կսովորեք ընտրել թարթիչների երկարությունը, ոլորքը և հաստությունը՝ ըստ աչքերի ձևի, կտիրապետեք դասական լիցքի տեխնիկային և լիցքի անվտանգ հեռացմանը։
Պարգևեք Ձեր հաճախորդներին հմայիչ հայացք և ինքնավստահություն ✨
Դասավանդող: Անուշ Չալյան